Գրիպով հիվանդների թիվը նվազել է.նախարար
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ անդրադառնալով գրիպով հիվանդացության դեպքերին նշեց.«Պիկի համեմատ համաճարակի մակարդակն իջել է մոտավորապես 2.5 անգամ»: Եթե հիվանդների մաքսիմալ քանակը 1.5 շաբաթ առաջ մոտ 17 հազար էր, այսօր այդ թիմը մոտ 5000 է:Հիվանդանոցներում հոսպիտալացվողների թիվը նույնն է, ինչ հիվանդացության պիկի ժամանակ էր, բայց հիվանդացության մակարդակը նվազել է,ասաց նա և հավելեց,որ դա են փաստում շտապ օգնության կանչերն ու պոլիկլինիկաներ կատարվող հաճախումները:
