Պատրաստվում են ընտրություններին.50 համակարգիչ կգնեն
Կառավարությունը այսօրվա նիստում 57,9 մլն դրամ հատկացրեց 2017թ. կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական աշխատանքների կազմակերպման համար համապատասխան համակարգչային տեխնիկայի ձեռք բերման նպատակով: Նշված միջոցներով արագացված կարգով ձեռք կբերվի 50 համակարգիչ: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ գու մարը կհատկացվի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
