Միջադեպ «Պոբեդա»-ի առաջին թռիչքի ժամանակ
Ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Գյումրիից Մոսկվա առաջին չվերթն է իրականացրել։ Ժամը 14։00-ին A737 օդանավը օդ է բարձրացրել 173 ուղեւորով։ Նրանք տոմսերը ձեռք էին բերել 990 ռուսական ռուբլիով (մոտ 16 դոլար)։ Այս մասին տեղեկացնում է News.am-ը:Առաջին չվերթն իրականացվել է միջադեպով։ Վանաձորից 16 ուղեւոր Գյումրիի է հասել ուշացած, նրանց թույլ չեն տվել ինքնաթիռ բարձրանալ։ NEWS.am–ի հետ զրույցում նրանք ասացին, որ ուշացել են ճանապարհի փակ լինելու պատճառով:Նույնիսկ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի միջամտությունը չի օգնել, նա անձամբ զանգահարել եւ խնդրել է Կալմիկովին, որ ընդառաջի վանաձորցիներին, սակայն տնօրենը մերժել է։
