«Վերին Լարսում մենք պրոբլեմ ունենք». Կարեն Կարապետյան
Այսօր կառավարության նիստում տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը զեկուցում էր որոշումների մասին:Գործադիրի այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացավ որոշման նախագիծը, որով առաջարկվում է վերակազմակերպել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ) և «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը: «Գիտեմ, որ երեկ եք եկել Վերին Լարսից: Խնդրում եմ` մաքսիմալ հսկողության տակ պահեք այնտեղ ստեղծված վիճակը, որովհետև մենք խնդիր ունենք»,- ասաց վարչապետը՝ դիմելով նրան:
