ԱԱԾ-ն ընդդիմադիր ակտիվիստներին հրավիրում է զրույցների. Ն. Փաշինյան
Հայաստանի Ազգային ժողովում քվեարկություններից հետո վարման կարգով ելույթ ունեցավ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վերջին օրերին քաղաքացիական ակտիվիստների են հրավիրում իրենց մոտ, այսպես կոչված, զրույցի: «Սա ըստ էության հետապնդման մի ձև է՝ նրանց քաղաքական գործունեության համար: Ես այս գործողությունները բացարձակ ապօրինություն եմ համարում և ԱԱԾ աշխատակիցներին հորդորում եմ, որ զերծ մնան, դադարեցնեն իրենց այս գործունեությունը»,- ասաց նա:
