Վարչապետն անհանգստացած է
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ծանոթացել է նախարարությունների կողմից առաջարկված տարեկան միջոցառումների ծրագրի կետերին ու ու դժգոհ է Բնապահպանության նախարարությոան կատարարծ աշխատանքից: Նա հանձնարարեց մեկամսվա ընթացքում ներկայացնել կառավարությանը տեղեկատվություն՝ առանց ջրօգտագործման թույլտվության գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մասին: «Հանձնարարում եմ ներկայացնել առաջարկություններ ապօրինի ջրօգտագործումը բացառելու ուղղությամբ: Պարոն Մինասյան, գիտեք այս խնդիրը չափազանց կարեւոր է: Շատ ուշադիր եղեք: Դա չափազանց կարևոր է. եւ էկոլոգիական, եւ այլ խնդիրներ կարող ենք ունենալ»,- ասաց նա՝ դիմելով Արծվիկ Մինասյանին:
