Կառավարության նիստում մեկ րոպե լռությամբ հարգեցին Արմեն Երիցյանի հիշատակը
Կառավարության նիստում օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը իր ցավակցությունը հայտնեց գործադիրի անդամ` ԱԻ նախարար Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ: «Մեր գործընկերոջ վաղաժամկետ մահվան կապակցությամբ մեկ րոպե լռությամբ հարգենք նրա հիշատակը»,- ասաց նա: Հիշեցնենք, որ Արմեն Երիցյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս. թ. դեկտեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված), վերջին հրաժեշտի արարողությունը՝ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:30-12:45-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:
