Կարեն Կարապետյանը դժգոհ է. ժամանակ տվեց
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ծանոթացել է նախարարությունների կողմից առաջարկված տարեկան միջոցառումների ծրագրի կետերին ու գերակա խնդիրներին և պարզել, որ ոչ բոլորն են պատշաճ աշխատանք կատարել: Կառավարության նիստում վարչապետը նշեց, որ մյուս շաբաթվանից սկսած նախարարների հետ պլանային հանդիպումների ժամանակ քննարկելու են ներկայացված տարեկան միջոցառումների կետերն ու գերակա խնդիրները: Վարչապետըտ նկատեց, որ առաջարկությունները միշտ չէ, որ հիմնավորված են. «Այս ձևով այդ ծրագրերը չեն ընդունվելու: Այդ ուղղությամբ աշխատանքները հանձնարարվում է ավարտել առաջիկա երկու, երեք օրերի ընթացքում»:
