Լարսում մնացած բեռնատարների վարորդներին կտրամադրվի անհրաժեշտ օգնություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 13-ին այցելել է Ստեփանծմինդա – Լարս ճանապարհահատված՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն ից: Արդեն մոտ 2 շաբաթ է` ձյան առատ տեղումների և բքի պատճառով ճանապարհահատվածը որոշակի սահմանափակումներով բաց էր միայն մարդատար և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար: Բեռնատարները 10 օրից ավելի է` սահմանակետում սպասում են եղանակային պայմանների բարելավմանը: Նախարարը զրուցել է վարորդների հետ, հետաքրքրվել, թե ինչպիսի աջակցության կարիք ունեն: Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Խուցիշվիլին, սահմանային անցակետի վրացական կողմում նախարար Վահան Մարտիրոսյանին ներկայացնելով իրավիճակը, նշել է, որ Վրաստանի համապատասխան կառույցներն աշխատում են արտակարգ ռեժիմով, իրականացնում են ճանապարհների մաքրման աշխատանքներ, սակայն եղանակային պայմաններն անհնարին են դարձնում տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկը: Սահմանային անցակետի վրացական հատվածում բեռնատարների վերջին օրերի շարժը նախարարին ներկայացրել է նաև Վրաստանի մաքսային դեպարտամենտի ղեկավարը, ընդգծելով, որ եթե եղանակը բարենպաստ լինի՝ օրական մեծ թվով մեքենաներ կարող են հատել սահմանը։ «Թե՛ վրացական, թե՛ ռուսական կողմի մաքսային ծառայության ղեկավարները վստահեցրին, որ եղանակի թեկուզ կարճաժամկետ բարելավման դեպքում հնարավորին արագ կկազմակերպեն կուտակված ծանրաքարշ մեքենաների մաքսային ձևակերպումները, որպեսզի առավելագույն քանակի մեքենաներ շարունակեն ճանապարհը»,- հայտնեց նախարար Վահան Մարտիրոսյանը: Երկու օր առաջ ձյունը կարճ ժամանակով դադարել էր, Լարսի ճանապարհը բացվել էր։ 50 բեռնատար մեքենա, հատելով սահմանը, հնարավորություն էր ստացել շարունակելու ճանապարհը։ Սակայն տեղումներն ու բուքը վերսկսվել են։ Ճանապարհի մնացած հատվածը դարձել է անանցանելի, ու մեքենաները մնացել են ճանապարհին։ Նույն օրը` երեկոյան, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիային և Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքայիÕ ¶ զարգացման նախարար Զուրաբ Ալավիդձեին։ Իսկ դեկտեմբերի 14-ին նախարար Վահան Մարտիրոսյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Հանդիպումների ընթացքում քննարկվել են խնդրի լուծման հնարավոր տարբերակներ։ Վրաց պաշտոնյաները Վահան Մարտիրոսյանին վստահեցրել են, որ վարորդներին կտրամադրվի ցանկացած օժանդակություն և օգնություն, իսկ առաջին հնարավորության դեպքում՝ կկազմակերպվի նաև մեքենաների անվտանգ երթևեկությունը։ Սաստիկ բքի և առատ տեղումների պատճառով այս պահի դրությամբ Ստեփանծմինդա – Լարս ճանապարհահատվածը երկկողմանի փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. Իրավապահ մարմինների իրավական հոգեբանությունը հետընթաց է ապրել․ Արթուր Ղամբարյան ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստան դաշինքի հանրահավաքը՝ մայիսի 8 ին՝ ժամը18:00 (video) Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am