Պուտինն անձամբ միջամտել է ԱՄՆ ընտրություններին
NBC News-ը՝ հղում կատարելով ԱՄՆ հետախուզությունում իր աղբյուրներին հայտնում է,որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ է միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին, որոնք կայացել են նոյեմբերին։ Ըստ հետախույզների տվյալների, կարել է ասել, որ առկա են ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ Պուտինն է ղեկավարել գործընթացը, երբ դեմոկրատների սերվերների կոտրման հետևանքով տվյալները հայտնվել են ԶԼՄ-ներում կամ այլ կերպ են օգտագործվել։ Նման տեղեկություններ են տվել դիվանագտները կամ լրտեսները, որոնք աշխատում են ԱՄՆ դաշնակիցների համար։
