Ռուբեն Հայրապետյանը ջրի բիզնես ունի, ես բիզնես չունեմ․ Հրաչյա Ռոստոմյան
Սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր լրագրողներից մեկի հարցին, թե որն է իր և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի միջև տարաձայնության պատճառը և ինչու նրանց «ջրերը մեկ առվով չեն հոսում», կես կատակ ասաց, թե Ռուբեն Հայրապետյանը ջրի բիզնես է անում, իսկ ինքը բիզնես չունի: Հարցին պատրաստվում է հանդիպել ՀՖՖ նախագահի հետ, պարզել առկա խնդիրը, նշեց, որ նրա հետ չի հանդիպել, և չի էլ պատրաստվում հանդիպել: «Ես պարոն Հայրապետյանի հետ հանդիպե՞մ, ոչ, չեմ հանդիպել»:
