Որքան մարդ կմասնակցի խորհրդարանական ընտրություններին
«Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ ելույթ ունենալով հայտարարեց.ՙՙ2017-ի ապրիլին խորհրդարանական ընտրություններին կմասնակցի մոտ 1 մլն մարդ, այլ ոչ թե այն 1.5-1.6 մլն–ը, որոնց մասին խոսում էին նախորդ ընտրությունների ժամանակ՚՚։ Ընտրական օրենսգրքում նոր փոփոխությունները բացառում են ուրիշ անձանց փոխարեն քվեարկությունները եւ այլ ընտրակեղծիքները։ Ուստի ուռճացված ցուցակներ այլեւս չեն լինի,վստահեցրեց նա:
