Շաքրո Մոլոդոյի կալանքի ժամկետը երկարացվել է
Ria Novosti-ի փոխանցմամբ, Մոսկվայի Տվերի դատարանը քրեական շրջանակներում «Շաքրո Մոլոդոյ» մականունով հայտնի Զախարիա Քալաշովի կալանքի ժամկետը երկարացրել է մինչեւ 2017 թվականի մարտի 15-ը: Երկարացվել են նաև Եվգենի Սուրժիկովի, Գերսոն Համիդովի, Նիկոլայ Նիկոլաեւի, Սավելիա Գոնովիչեւի կալանքի ժամկետները,ովքեր մեղադրվում են Ռուսաստանի ՔՕ 213-րդ հոդվածով (խուլիգանություն) եւ 163-րդ հոդվածի 3-րդ մասով :
