Սեյրան Օհանյանը երկու անգամ մերժել է
Մեր ունեցած տեղեկություններով ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին վերջին երկու ամսվա ընթացքում երկու անգամ հրավիրել են Արցախ,սակայն վերջիս մերժել և չի մեկնել: Հիշեցնենք,որ Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունից հետո խոսում են նրա՝ ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու մասին, որ նա նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանի ստեղծելիք կուսակցության՝ «Շրջադարձի» նախագահն է լինելու: ՀՀԿ-ական շրջանակները սա անհավանական են համարում, չնայած հաստատում են, որ Օհանյանը նեղացած է բաժանվել Սերժ Սարգսյանից։
