«Սարսափելի էր, որ մի խումբ հայ մարդիկ են հավաքված ու այդ աստիճան սարսափ է տիրում». Պարույր Հայրիկյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը  նշեց, որ երկիրն ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար անհրաժեշտ է ապրիլյան Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ դաշինք ձեւավորել, սակայն ոչ թե խորհրդարանում «ողորմելի» ներկայություն ապահովելու, այլ կայուն մեծամասնություն ունենալու նպատակով: Ինչպես տեղեկացրեց առաջարկով դիմել է գործող կուսակցություններին, սակայն դեռեւս արձագանք չի ստացել: Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունների ստեղծած դաշինքին, Հայրիկյանը նշեց. «Ուրախալի է, որ ինչ-որ ուժեր միավորվում են, բայց իրավունք ունեմ վերապահությամբ վերաբերվել որեւէ Դաշինքի , որի անդամներից որեւէ մեկը չի արձագանքել մեր՝ Դաշինք ստեղծելու առաջարկին, նշանակում է, որ նրանք կամ KGB-ի կամ Սերժ Սարգսյանի մարդիկ են կամ էլ ունեն հետին ստոր նկրտումներ: Որեւէ տեղ չեմ կարդացել, որ Դաշինքը հայտարարի, որ ինքը բաց է: Հրատապ Դաշինք է պետք ստեղծել, ոչ թե խորհրդարանում կայուն ողորմելի ներկայացված ընդդիմություն լինելու համար, ինչպես իրենք են ասում, որովհետեւ դա ի սկզբանե ցույց է տալիս նրանց ողորմելիությունը ու չի կարելի այդպես գնալ ընտրությունների, այլ Դաշինք, որը կլինի մեծամասնություն»: Եթե մինչեւ դեկտեմբեր որեւէ ուժ չարձագանքի դաշինք ձեւավորելու իր առաջարկին, ապա իրենք ժողովրդավարական դաշինքի փոխարեն կստեղծեն «Ժողովրդավարական Հայաստան» միավորում, որի կազմում կընդգրկվեն մտավորականներ եւ պարզապես ՀՀ քաղաքացիներ: Անդրադառնալով ՀՀԿ համագումարին, պարոն Հայրիկյանն ասաց. «Սարսափելի էր, որ մի խումբ հայ մարդիկ են հավաքված ու այդ աստիճան սարսափ է տիրում: Միայն Հյուսիսային Կորեայում են մարդուն ընտրում բաց քվեարկությամբ: Երբ մարդու օգտին քվեարկություն է կատարվում, պարտադիր պայման է, որ այն պետք է լինի փակ, բացի դա, եթե մեկ թեկնածու է, դու ընդամենը հաստատում ես: Դա պետք է ահազանգ գրանցվեր»: Սոնա Դավթյան

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. Իրավապահ մարմինների իրավական հոգեբանությունը հետընթաց է ապրել․ Արթուր Ղամբարյան ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստան դաշինքի հանրահավաքը՝ մայիսի 8 ին՝ ժամը18:00 (video) Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am