Թուրքիայում հրդեհել են Կարո Փայլանի կուսակցության շենքը
Թուրքիայի Քոնյա նահանգում հարձակվել են Կարո Փայլանի անդամակցած՝ քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շենքի վրա: Ըստ Demokrathaber-ի՝ մոտ 300 հոգի հարձակվել են շենքի վրա, տակնուվրա արել կահույքը, ապա՝ հրդեհել շենքը: Անմիջապես ժամանել է ոստիկանությունը, շենքից դուրս է բերել հանցավոր խմբին: Սակայն այլ տեղեկություն չի հաղորդվում:
