Ում է ռմբակոծում Ռուսաստանը, երբ ԻՊ-ը գրավում է Պալմիրան

Դեկտեմբերի 11-ին Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սիրիական կառավարական բանակից հետ գրավեց Պալմիրա անտիկ քաղաքը, որի ազատագրումը համարվում էր սիրիական հակամարտության ընթացքում Ռուսաստանի ամենագլխավոր ձեռքբերումը։ Իսլամիստները Պալմիրայի գրոհը սկսել էին դեկտեմբերի 8-ին և փաստացի՝ երեք օրում գրավել այն, այնինչ, 2016 թվականի մարտին այդ քաղաքը ազատագրելու համար Ռուսաստանից և Սիրիայից ահռելի ջանքեր էին պահանջվել։ Այս իրադարձությունը, սակայն, տեղիք է տալիս մի շարք ենթադրությունների, որոնք կարող են հստակություն մտցնել սիրիական հակամարտության պատկերում։ Ու՞ր էին ռուսական զորքերը Մասնավորապես՝ արժե արձանագրել, որ Պալմիրայի գրավումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից տեղի ունեցավ այն ժամանակամիջոցում, երբ սիրիական բանակը Հալեպ քաղաքում կատաղի մարտեր էր մղում չափավոր ընդդիմության հետ և իր վերահսկողության տակ էր առնում նորանոր թաղամասեր։ Այսինքն՝ սիրիական բանակի ուժերը հիմնականում կենտրոնացված էին Հալեպում և կարելի է դրանով բացատրել այն, որ Պալմիրայի մոտ իսլամիստներին լուրջ դիմադրություն չի ցուցաբերվել։ Այլ հարց է, սակայն, Ռուսաստանի դերակատարումն այս ընթացքում։ Ինչպես հայտնի է՝ Մոսկվան Սիրիայում աջակցություն է ցուցաբերում Բաշար Ասադի ռեժիմին, միևնույն ժամանակ՝ պաշտոնապես հայտարարվում է, որ սիրիական հակամարտությունում ՌԴ առաջնային թիրախը ահաբեկչական խմբավորումներն են, հատկապես՝ «Իսլամական պետությունը»։ Ուստի, կարելի է արձանագրել, որ ռուսական օդուժը ևս, ինչպես և սիրիական կառավարական բանակը, «աշխատում» են Հալեպի ուղղությամբ, որտեղ մարտեր էին ընթանում չափավոր ընդդիմության դեմ։ Թիրախը ընդդիմությունն է Այս փաստերը գալիս են ապացուցելու, որ ի հեճուկս պաշտոնական հայտարարություններին, թե Մոսկվան գերխնդիր է համարում ահաբեկչության դեմ պայքարը, իրականում ռուսական ուժերը Սիրիայում առաջին հերթին աջակցություն են ցուցաբերում կառավարական զորքերին, այդ թվում՝ սիրիական չափավոր ընդդիմությանն ավիահարվածներ հասցնելու հարցում, այնինչ՝ աշխարհի անվտանգության մեծագույն սպառնալիք «Իսլամական պետության» դեմ ծավալվող հիմնական գործողությունները համակարգվում և իրականացվում են Միացյալ Նահանգների և նրա կողմից գլխավորվող միջազգային կոալիցիայի կողմից։ ԱՄՆ կոալիցիայի դեպքում, սկսած 2014 թվականի սեպտեմբերից,  ահաբեկիչների դիրքերին հասցվել են 16700-ից ավել ավիահարվածներ, որոնցից 6 հազարը՝ Սիրիայի տարածքում, մնացածը՝ Իրաքի։ 2015 թվականի սեպտեմբերի սկզբից, երբ Ռուսաստանը ներգրավվեց սիրիական հակամարտությունում, ռուսական օդուժի հարվածների ընդամենը 20 տոկոսն է հասցվել ԻՊ-ի դիրքերին։ Ուստի, զարմանալի չէ, որ Պալմիրան, որի ազատագրումը ռուսների կողմից ներկայացվում էր որպես Սիրիայում ռազմական գործողության ձեռքբերում, երեք օրում գրավվել է «Իսլամական պետության» կողմից։ Ընդ որում, երեկ ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցերով հատուկ հանձնակատարը հայտարարեց, որ Հալեպում սիրիական բանակը վերջին օրերում «82 խաղաղ բնակչի են գնդակահարել իրենց բնակարաններում»: Այսինքն, քանի դեռ իսլամիստները հետ էին վերցնում սիրիական բանակի ռազմական պահեստներով լի Պալմիրան, ինքը, Սիրիական բանակը (ոչ առանց ռուսական աջակցության) զբաղված էր Հալեպի ընդդիմադիրների հետ «հաշիվների պարզմամբ»: Պալմիրայի քարոզչական անկումը Նկատենք մեկ այլ փաստ ևս։ «Իսլամական պետությունը» կարողացել է առաջխաղացում արձանագրել սիրիական ճակատում այն պայմաններում, երբ «տանը»՝ իրաքյան Մոսուլում, կատաղի մարտեր է մղում քաղաքը շրջափակման մեջ առած իրաքյան ու քրդական զորքերի դեմ և փաստացի այդտեղ է կուտակել իր հիմնական ուժերը։ Սա նշանակում է, որ Պալմիրայի գրավումը տևել է ոչ միայն երեք օր, այլև իրականացվել է իսլամիստների սահմանափակ ռեսուրսներով։ Սա, իր հերթին, տեղիք է տալիս ենթադրելու, որ իսլամիստները, գնալով Պալմիրայի գրոհին, սթափ գիտակցել են, որ ռուսական ու սիրիական զորքերը զբաղված են չափավոր ընդդիմության դեմ մարտերով: Դառնալով Պալմիրայի՝ Ռուսաստանի համար ունեցած նշանակությանը, արձանագրենք, որ այն ռուսական մեդիայում լուսաբանվել էր ասես պատերազմի մեծագույն սխրագործություն։ 2016 թվականի մարտից հետո, երբ սիրիական բանակը ՌԴ զինուժի և «Հեզբոլլահի» օգնությամբ վերահսկողության տակ առավ Պալմիրան, մայիս ամսին ռուսները Պալմիրայի անտիկ ամֆիթատրոնում կազմակերպեցին մեծ դասական համերգ՝ դիրիժոր Վալերի Գեորգիևի գլխավորությամբ, որին հետո ՌԴ նախագահ Պուտինը պարգևատրել էր «Պալմիրայի ազատագրման համար» շքանշանով։ Վահե Ղուկասյան «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. Իրավապահ մարմինների իրավական հոգեբանությունը հետընթաց է ապրել․ Արթուր Ղամբարյան ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստան դաշինքի հանրահավաքը՝ մայիսի 8 ին՝ ժամը18:00 (video) Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am