Ռուբեն Հակոբյանը կանչվել է բացատրություն տալու
«Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանին հարվածած ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը երեկ հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ դեպքի հետ կապված բացատրություններ տալու համար։Երեկ տապալված ասուլիսից հետո Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ հաստատել է, որ լրագրողն իրեն հայհոյել է՝ «Շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ հանցագործը, տգետը, մաֆիոզը եւ պառլամենտական մշակույթի հետ կապ չունեցող որեւէ մեկը պետք է տեղ չունենա ԱԺ-ում, ինչպես նաեւ՝ ճղճիմ եւ նենգ պատվերներ կատարողը, տգետը, լրագրողի անվան տակ պատգամավորին հայհոյող փողոցի խուլիգանը նույնպես չպետք է կարողանա մուտք գործել ԱԺ պատերից ներս»:
