ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում Պուտինն առաջարկել է Սահակ Կարապետյանին
ՌԴ Դաշնության խորհուրդը դեկտեմբերի 14-ի նիստում քննարկելու Է Սահակ Կարապետյանին Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու հարցը: Նրա թեկնածությունն առաջարկել Էր ՌԴ նախագահը, ինչպես սպասվում Է, Դաշնության խորհրդի նիստում նրան կներկայացնի գլխավոր դատախազ Յուրի Չայկան:Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ Կարապետյանը զբաղեցրել է ՌԴ գլխավոր դատախազության իրավական հարցերով վարչության պետի պաշտոնը:
