«Սա անհուսալի պարտքերի դուրսգրման օրենք է». Միքայել Մելքումյան
Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց նաև Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկությունից առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ սա փաստորեն, անհուսալի պարտքերի դուրսգրման օրենք է: «Մենք երեկ օրվա վերջում շատ կարճ քննարկեցինք հարկային համաներման մոտ օրենք։ Այսօրվա դրությամբ մենք ունենք 130 միլիարդ դրամի մայր պարտքեր և մոտավորապես 65 միլիարդ դրամ տույժ ու տուգանքներ, իսկ սա ընդամնեը 3 միլիարդի մասին է խոսքը... Դատարաններում հերթ է սնանկացման վարույթների մասով, պետք է կարողանանք ճիշտ քաղաքականություն վարել»,- ասել է նա: Նշենք, որ օրենքը ընդունվեց միաձայն՝ 101 կողմ ձայներով։
