Ֆիլիպինների սկանդալային նախագահը իր կատարած սպանությունների մասին
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ անձամբ է սպանել կասկածյալներին, երբ զբաղեցրել է Դավաոյի քաղաքապետի պաշտոնը,հաղորդում է inquirer.net-ը։ «Դավաոյում ես դա անձամբ եմ արել, որպեսզի ցույց տամ ոստիկանությանը, որ եթե ես դա կարող եմ անել, ինչու նրանք չեն կարող: Ես պարեկային հսկողություն եմ իրականացրել մոտոցիկլետով ու որոնել կասկածյալների, որպեսզի նրանց սպանեմ»,- հայտարարել է Դուերտեն։ Ինչպես հայտարարել է՝ չի պատրաստվում դադարեցնել պայքարը թմրավաճառության դեմ։
