Հակամարտությունը ռազմական ճանապարհով չի կարող լուծվել
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում այս տարվա ապրիլին տեղի ունեցած բախումները ցույց տվեցին, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով չի կարող լուծվել: Trend-ի հետ զրույցում նա ասել է, որ ապրիլյան բախումներից հետո կողմերը հետևում են հրադադարի ռեժիմին, և բանակցությունների սեղանին ԼՂ հակամարտության կարգավորման հարցով որոշակի առաջարկներ կան: «Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բանակցություններից հետո հույս ունենք, որ կողմերը հետագայում ևս կառուցողական աշխատանքներ կտանեն առաջընթացի հասնելու համար»,-ասել է Ուորլիքը:
