Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները փակ են
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, տեղացած առատ ձյան, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Նշված ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
