«Ժամանակ». Տեր-Պետրոսյանի մեսիջը Սերժ Սարգսյանին
«Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 17-ին տեղի է ունենալու ՀԱԿ համագումարը, որի ժամանակ կուսակցության առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանության հասցեին բավական մեղմ ելույթ է ունենալու՝ Սերժ Սարգսյանին ակնարկելով համագործակցության պատրաստակամության մասին։ Ծառուկյանի հետ չի ստացվում գործակցությունը, այլոց հետ հաջողության հասնելու հնարավորություններն ավելի մշուշոտ են։ Տեր-Պետրոսյանը հույս ունի՝ արցախյան կարգավորման հարցում Սերժ Սարգսյանն իր աջակցության կարիքը մշտապես զգալու է, ուստի առաջին նախագահը վստահ է, որ իշխանությունը կգտնի ՀԱԿ-ին նոր խորհրդարանում տեղ ունենալու ձեւը՝ դաշինքով կամ առանց»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
