Վիգեն Սարգսյանը չի կարող պատասխանել՝ առանց հայհոյելու
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում իր եզրափակիչ խոսքում անդրադարձավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթին: «Մի ելույթ, որին չեմ անդրադառնա, Զարուհի Փոստանջյանի ելույթն է, որովհետև իմ հայերենը չի ներում շատ շիտակ լինել այդ պատասխանի մեջ առանց հայհոյանք օգտագործելու, իսկ դաստիարակությունս թույլ չի տալիս անել դա»,- ասաց Սարգսյանը: Այնուհետև նախարարը կոչ արեց կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը:
