Սկանդալ Եկատերինբուրգում՝ հայ պատգամավորի մասնակցությամբ
Եկատերինբուրգում Սվերդլովի շրջանի օրենսդրական ժողովի պատգամավոր Արմեն Կարապետյանի մասնակցությամբ սկանդալ է տեղի ունեցել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ նշելով, որ դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Mercedes-Benz Gelandewagen մեքենան, որին հետևել է թիկնապահների մեքենան, ստուգման համար կանգնեցվել է ոստիկանների կողմից, որից հետո ոստիկանները վարորդի մոտ հարբածության նշաններ են հայտնաբերել: Կարապետյանն իրեն պահել է ոչ ադեկվատ և հրաժարվել է ներկայացնել վարորդական փաստաթղթերը: Ոստիկանների պնդման, որ անհրաժեշտ է վարորդական իրավունք ներկայացնել, և հարբածությունը ստուգել՝ պատգամավորի նյարդերը տեղի են տվել, և նա հարձակվել է նրանց վրա: Այժմ կատարվում է քննություն:
