Մահացել է Արմեն Երիցյանը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի կյանքը փրկել չհաջողվեց: «Նաիրի» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի եւ վերակենդանացման ծառայության ղեկավար Անատոլի Գնունին ասել է, որ քիչ առաջ ՀՀ ԱԻ նախարարը մահացել է: Նշենք, որ այսօր առավոտյան Արմեն Երիցյանի վիճակը կտրուկ վատացել էր և նրանք տեղափոխել էին հիվանդանոց: hayeli.am-ը ցավակցում է Արմեն Երիցյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին:
