«Մինսկը`կոնֆլիկտային իրավիճակները բանակցային սեղանի շուրջ լուծելու օգտին». Լուկաշենկո
ԲԵԼՏԱ գործակալության փոխանցմամբ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օտարերկրյա դեսպանների կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է. «Մինսկը կարևոր հարթակ է դարձել տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման համար: Մենք անփոփոխ կերպով հանդես ենք գալիս կոնֆլիկտային իրավիճակները քաղաքակիրթ ճանապարհով՝ բանակցությունների սեղանի շուրջ լուծելու օգտին։Առանց ռազմական ուժի կիրառման, առանց քաղաքական և տնտեսական ճնշման: Այսօր Մինսկը դարձել է նշանակալի հարթակ տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման համար»: Միջազգային հարթակում ժամանակակից Բելառուսն ընկավում է որպես հուսալի և կանխատեսելի գործընկեր,փոխանցել է Լուկաշենկոն:
