Նորագույն սերնդի F-35 կործանիչների առաջին խմբաքանակը Իսրայելը ստացել է/տեսաշար,տեսանյութ/
Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են,որ Իսրայելի «Նավատիմ» ռազմաօդային ուժերի բազայում կայացել է հինգերորդ սերնդի ինքնաթիռների հանձնման արարողությունը, որոնք Թել Ավիվը պատվիրել էր ԱՄՆ-ից:Ընդհանուր առմամբ՝ մինչև 2020թ. Իսրայելը պետք է ստանա 33 ինքնաթիռ, որոնց ընդհանուր արժեքը 5.3 մլրդ դոլար է։
Միջոցառմանը մասնակցել են Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը, Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը։
Ինքնաթիռներն Իսրայելում ստացել են «Ադիր» անվանումը, ինչը եբրայերենից թարգմանաբար նշանակում է «հզոր»։
