ԱՄՆ նոր պետքարտուղարի անունը հայտնի է
CNBC-ը հայտնում է,որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նավթային ExxonMobi խոշոր ընկերության ղեկավար Ռեքս Թիլերսոնին ընտրել է ԱՄՆ նոր պետքարտուղար, ում անունը կհրապարակվի դեկտեմբերի 13-ին։ Ռեքս Թիլերսոնը 64 տարեկան է։ Նա ավարտել է Օսթինի Տեխասի համալսարանը։ Մոտ 4 տասնամյակ աշխատել է ExxonMobil-ում՝ իր կարիերան սկսելով որպես ինժեներ։ Նա ExxonMobil-ը ղեկավարում է 2006 թվականից։ Թրամփը նաև զանգահարել է 2008թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Միթ Ռոմնիին՝ նրան տեղեկացնելով, որ վերջինս չի դիտարկվում պետքարտուղարի պաշտոնում։
