Լրագրողները բոյկոտեցին Ռուբիկ Հակոբյանի ասուլիսը
Այսօր ԱԺ-ում տեղի չունեցավ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանի՝ հայտարարված ասուլիսը։ Նշենք, որ ԱԺլրատվության եւ հասարակայնութան հետ կապերի վարչությունից հայտնել էին, որ ժամը 13:30-ին խորհրդարանում նախատեսված է Ռ. Հակոբյանի ասուլիսը: Պատգամավորն անդրադառնալու էր նախորդ շաբաթ տեղի ունեցած միջադեպին:Լրագրողները կանգնեցին դռան մոտ, ու որեւէ մեկը չմտավ ասուլիսի սրահ։ Հիշեցնենք, որ Ռ. Հակոբյանը հարվածել էր լրագրող Վահե Մակարյանին: Վերջինս հայտնել էր, թե իր հարցերը դուր չէին եկել պատգամավորին,ով նրան հրավիրել էր խորհրդարանի այն հատվածը, որտեղ չկան տեսախցկիներ եւ բռունցքով հարվածել աչքին, հայհոյել: Ռուբիկ Հակոբյանն էլ ասել էր, թե լրագրողն իրեն խուլիգանի նման է պահել:
