27 տարին լրացածների վերադարձի մասին առաջարկ
«27 տարին լրացացած երիտասարդների հարցը վերանայել: Նոր տարուց առաջ հարյուրավոր մարդկանց հնարավորություն տանք՝ գալ ՀՀ ու ընտանիքի հետ անցկացնել տոները: Առաջարկում եմ Պաշտպանության նախարարին՝ սա հարմար, պատեհ առիթ է՝ օգնել այս մարդկանց, ավելացնել նրանց ժամկետը, որ գան ՀՀ»,-ԱԺ այսօրվա արտահերթ նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն արձագանքեց՝ ասելով, որ օրակարգում նման հարց չկա, սակայն նախարարը իր խոսքի մեջ առիթ կունենա անդրադառնալու այդ հարցին:
