Դոնալդ Թրամփը` «Տարվա մարդ».Financial Times
Financial Times գործարար պարբերականը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ճանաչել է «Տարվա մարդ»։ Թրամփը վերջ է դրել երկու քաղաքական դինաստիաներին՝ Բուշերի և Քլինթոնների,հիշեցրել է թերթը: Բնութագրելով «Տարվա մարդուն»՝ Financial Times-ը գրում է, որ ամենալուրջ անհանգստությունն է առաջացնում Թրամփի կողմից այն աշխարհի անբավարար իմացությունը, որը գտնվում է իր բիզնես կայսրության սահմաններից դուրս։ Բացի այդ, պարբերականը հաստատում է, որ Թրամփն աշխարհում ամենից լավ կարողանում է շեղել հանրության ուշադրությունը։
