Հալեպն ազատագրված է, քաղաքը ցնծում է. «Գանձասար» (տեսանյութեր, տեսաշար)
Ինչպես հայտնում է «Գանձասարը»-ը` ժողովուրդը ցնծությամբ տոնում է 5 տարի շարունակ պատերազմի հետևանքով ավերածությունների, սովի ու մահվան միջով անցած Հալեպի ազատագրումը:
Հալեպի միջազգային օդանավակայանի տնօրենը «Սամա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատել է, որ օդանավակայանը կսկսի գործել մոտ օրերս:
Հալեպի քաղաքապետարանը ձեռնարկել է ազատագրված թաղամասերի մաքրման և վերականգնման աշխատանքներն ու կարգավորում է քաղաքի երթևեկությունը:
Տարվում են ազատագրված շրջանների ականազերծման, ջրի և էլեկտրականության մատակարարման վերականգնման աշխատանքներ:
