Կմրցի ինքն իր հետ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բժշկական համալսարանի ռեկտորի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում երկրորդ հայտ չներկայացվեց։ Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մուրադյանը միայնակ է մասնակցելու մրցույթին, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 24-ին, ժամը 10:00-ին։ Թեպետ ի սկզբանե պարզ էր, որ մրցակիցներ չեն լինելու, այլապես Մուրադյանը ԺՊ-ի կարգավիճակում չէր լծվի կադրային փոփոխությունների։ Ի դեպ, նա օրերս նոր նշանակումներ է արել. Կրթության որակի գնահատման եւ վերահսկման կենտրոնի ղեկավար է նշանակվել Արա Հայրապետյանը, իսկ ուսումնամեթոդական վարչության պետ՝ դոցենտ Կարինե Բարոյանը»։
