Սամվել Կարապետյանը դեմ է Գագիկ Ծառուկյանին
Մեր տեղեկություններով ռուսաստանաբնակ գործարար, Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանը, ինչպես նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը դեմ են ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձին։ Մի քանի անգամ առիթ ունեցել ենք գրելու, որ Սերժ Սարգսյանը ի թիվս այլ նպատակների, Ծառուկյանին վերադարձնում է մի նպատակով, որպեսզի հետագայում իրեն ապահովագրի ներթիմային վայրիվերումներից։ Ակնհայտ է, որ մոսկովյան թեւը բացի տնտեսական լծակների տիրապետումից քաղաքական նկրտումներ էլ ունի, իսկ 2017-ի ընտրություններին Ծառուկյանը ու նրա գլխավորած ընդդիմադիր բևեռը կարող է մեծ ազդեցություն ունենալ գործընթացների վրա։
