Հարյուրավոր զինյալներ Հալեպում վայր են դրել զենքերը
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տվյալներով ,Հալեպի արևելյան շրջաններում մեկ օրում 728 զինյալ է հեռացել՝ վայր դնելով զենքերը: Ահաբեկիչների կողմից վերահսկվող տարածքներից հաջողվել է դուրս բերել նաև 13 հազար խաղաղ բնակչի: Բոլոր փախստականներին բնակեցրել են հատուկ հումանիտար կենտրոններում:
