Ինչ է գրել Հռոմի պապը Բաշար Ասադին
SANA գործակալության տվյալներով ,Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նամակ է գրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին,որը վերջինիս փոխանցել է Դամասկոսում Վատիկանի դեսպան, կարդինալ Մարիո Ձենարին: Ուղերձում Հռոմի պապն իր համակրանքն է հայտնել Սիրիային և սիրիացի ժողովրդին այն բարդ պայմաններում, որոնց ստիպված է եղել բախվել երկիրը։Նա հաստատել է, որ Վատիկանը կտրուկ դատապարտում է ծայրահեղականության և ահաբեկչության ցանկացած դրսևորումՙկոչ է արել միավորել ջանքերը, որպեսզի վերջ դրվի Սիրիայի պատերազմին և վերականգնվի տարածաշրջանի խաղաղությունը։ Ֆրանցիսկոս Պապը հույս է հայտնել, որ Սիրիայի տարածքում դրանից հետո կտիրի մշակույթների ու կրոնների միջև ներդաշնակությունը, ինչպես նախկինում էր։
