Պուտինը մարդասպան և ԿԳԲ-ի գործակալ է. Ջոն Մաքքեյնի անսպասելի հայտարարությունը
CBS հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Արիզոնա նահանգի սենատոր Ջոն Մաքքեյնը կարծիք է հայտնել և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ տվել Ռուսաստանի հանդեպ քաղաքականություն վարի ուժի տեսանյկունից: «Ես չգիտեմ՝ ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի ազդեցության փորձերի մասին ԿՀՎ զեկույցի հարցում Թրամփի դիրքորոշման հետ, քանի որ հասկանալի է, որ Ռուսաստանը միջամտել է: Նա միջամտել է այդ քարոզարշավին»,-ասել է սենատորը: Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանի նախագահը ԿԳԲ-ի գործակալ է: «Վլադիմիր Պուտինը մարդասպան է, ԿԳԲ-ի գործակալ»,-ասել է Մաքքեյնը:
