Հալեպը գրեթե ազատագրված է
TASS-ի փոխանցմամբ, Սիրիայում հակամարտող կողմերի հաշտության ռուսական կենտրոնի տվյալներով,Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել է վերահսկողություն սահմանել Հալեպի տարածքի գրեթե 95 %-ի նկատմամբ։ Մարտերն ընթացել են դաժան ու կատաղի:«Սիրիական իշխանություններն ամբողջովին վերահսկում են Հալեպ քաղաքի տարածքի գրեթե 95%-ը։ Իսկ քաղաքի արևելյան թաղամասերի ընդհանուր տարածքը, որտեղ դեռևս ահաբեկչներ կան, ընդամենը 10 քմ է:Սիրիայի զորքերի կողմից Հալեպի ազատագրման օպերացիայի առաջին օրից քաղաքից դուրս է բերվել ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ, որոնցից 40.484-ը երեխաներ են»,-ասված է կենտրոնի հայտարարության մեջ։
