«Մինչև այսօր ԱԺ-ում լրագրողներին միայն հայհոյում էին, հիմա արդեն անցանք այլ քայլերի». Գուրգեն Եղիազարյան

Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում  ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը և ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը դատապարտեցին խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի և «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած միջադեպը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը դատապարտեց կատարվածը ու նշեց. «Ընդհանրապես ոչ միայն խորհրդարանում, այլև ընդհանրապես նորմալ մարդը երբեք նման վարքագիծ չպետք է դրսևորի: Ուսումնասիրությունը ցույց կտա, թե ով ինչքանով է մեղավոր, բայց երևույթը դատապարտելի է»: Գուրգեն Եղիազարյանը ևս նշեց, որ դատապարտում է բռնությունը՝ անհրաժեշտ համարելով հետաքննության անցկացումը. «Եթե լրագրողի հանդեպ նման քայլ է եղել, լրջագույնս դատապարտում եմ: Մինչև այսօր ԱԺ-ում լրագրողներին միայն հայհոյում էին, հիմա արդեն անցանք այլ քայլերի՞: Մարտի 1-ին բացարձակապես բոլոր ընդդիմադիր լրագրողները ծեծուջարդի ենթարկվեցին տեսախցիկների առաջ: Երբ թույլ ենք տալիս մտնել ԱԺ, գնդակահարել ութ հոգու, մենք ինչի՞ մասին ենք խոսում՝ մեկին ապտակ տալո՞ւ»: Ազատ Արշակյանը վստահեցրեց, որ չորրորդ իշխանության ներկայացուցիչները նույնքան պետք է պաշտպանված լինեն, որքան իշխանության մյուս ճյուղերի ներկայացուցիչները. «Խոսքի ազատությունը էապես կախված է լրագրողի ապահովությունից: Լրագրողը պետք է լինի մի քիչ ավելի պաշտպանված: Լրագրողի իրավունքն է անհարմար վիճակ ստեղծել քաղաքական, հասարակական գործչի համար, նա պետք է դրա համար պաշտպանված լինի»: Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ըստ լրագրողի պնդման՝ հարվածել էր իրեն:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. Իրավապահ մարմինների իրավական հոգեբանությունը հետընթաց է ապրել․ Արթուր Ղամբարյան ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստան դաշինքի հանրահավաքը՝ մայիսի 8 ին՝ ժամը18:00 (video) Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am