Ինչ է քննարկել Ալիևը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ալիևի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել,ըստ որի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին։ Հաղորդվել էր, որ մոտ ժամանակներս սպասվում է Ստեֆան Վիսկոնտիի այցը տարածաշրջան։
