Ֆիզուլիի հատվածում ոչնչացվել է հայկական անօդաչու թռչող սարք
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն Արցախա-ադրբեջանական շփման գծի Ֆիզուլիի հատվածում ոչնչացվել է հայկական անօդաչու թռչող սարք,որն իբրև փորձել է հետախուզական թռիչք իրականացնել ադրբեջանական դիրքերի վրայով: Հայկական երկու պետությունների պաշտպանական գերատեսչություններն առայժմ չեն արձագանքել Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությանը:
