Սյուզան Ջաղինյանը որոշել է մնալ Ադրբեջանում եւ ընդունվել է աշխատանքի Haqqin.az կայքում
Haqqin.az կայքի հաղորդմամբ՝ Սյուզան Ջաղինյանը, որը նոյեմբերի 10-ին մեկնել էր Բաքու ցանկություն է հայտնել մնալ Ադրբեջանում: «Ղարաբաղյան հակամարտություն. կարգավորման հիմնական խոչընդոտներ եւ հեռանկարներ. հայացք Հայաստանից եւ Ադրբեջանից» կոնֆերանսի ժամանակ Ջաղինյանը դիմել է ՄԱԿ-ի ադրբեջանական ներկայացուցչություն եւ խնդրել իրեն քաղաքական փախստականի կարգավիճակ տրամադրել: Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին Բաքու փախած «Ներազգային ազատագրական շարժման» նախագահ Վահան Հովհաննիսյանը եւս թղթակցում է Haqqin.az-ին: Haqqin.az-ը տեղեկացնում է նաև, որ Սյուզան Ջաղինյանը կայքում ընդունվել է աշխատանքի՝ որպես Հայաստանին վերաբերող նորությունների թղթակից:
