Ավակովը հրաժարական է տվել․ Օլեգ Ցարյով
Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հրաժարական է տվել և մեկնել է արտասահման։ Այս մասին Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Ցարևը գրել է Facebook սոցցանցի իր էջում։ Ինչպես նշել է՝ կառավարությունն Ավակովի հրաժարականի դիմումը ստացել է դեռևս դեկտեմբերի 8-ին։ Ավակովը Օլեգ Լյաշկոյի տարեդարձի խնջույքից հետո մեկնել է Կանադա գործուղման և չի վերադարձել Ուկրաինա։
«Չնայած հրաժարականի դիմումն Ավակովն անձամբ է գրել, սակայն այն կառավարությանը փոխանցվել է առանց իր ներկայության»,-գրել է Ցարյովը։
