Հաց բերող Արթուր Սարգսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. նրան տեղափոխել են հիվանդանոց
Հուլիսյան դեպքերի ժամանակ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդ սեփական մեքենայով խմբի անդամներին սնունդ հասցրած ազատամարտիկ Արթուր Սարգսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է եւ նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս մասին քիչ առաջ Armtimes.com-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Դավիթ Գյուրջյանը՝ հավելելով, որ Սարգսյանին արդեն հիվանդանոցիցի տեղափոխել են մեկուսարան: Գյուրջյանն ասաց, որ առողջական վիճակի մասին ավելի կոնկրետ տեղեկություններ կհայտնի նրան տեսակցելուց հետո: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
