Քիչ անց ընդդիմադիր երեք կուսակցություններ հանդես կգան համատեղ հայտարարությամբ
Սպասվում է, որ այսօր կեսօր ընդդիմադիր երեք կուսակցություններ` «Քաղաքացիական պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանը» եւ Հանրապետությունը հանդես են գալու համատեղ հայտարարությամբ: Նրանք նաեւ մամուլի ասւոլիս են հրավիրել: «Սիրով տեղեկացնում ենք, որ սույն թվականի դեկտեմբերի 12-ին, ժամը 12։00-ին, Radisson Blu հյուրանոցի Արմենիա դահլիճում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանդես կգան 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարությամբ, որից հետո նախատեսվում է մամուլի ասուլիս»,- ասված է երեք ուժերի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
