Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը եկած տղամարդը մահացել է.Դժբախտ դեպք Գյումրիում.henaran.am
Երեկ՝ դեկտեմբերի 12-ին Գյումրիում սդժբախտ դեպք է պատահել: Դեպքը պատահել է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Գյումրի այցի ժամանակ: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում հավաքված բազմության հրմշտոցի ժամանակ վատացել է քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը: Տղամարդը կորցրել է գիտակցությունը և հիվանդանոց տեղափոխվել: Հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է: Արդեն հայտնի է մահացածի անձը: 59-ամյա Ներսես Մելքոնյանը Գյումրի քաղաքի բնակիչ է: Նախնական եզրակացությամբ, նրա մոտ սրտի կանգ է գրանցվել:
