Ստանձնել են Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը
РИА Новости-ն հայտնում է,որ Ստամբուլում մարզադաշտի հարևանությամբ որոտած պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Ազատ Քուրդիստանի բազեներ» խմբավորումը: «Հարձակման թիրախը ոչ թե թուրք ժողովուրդներ,այլ «ֆաշիստական արդարություն և զարգացում կուսակցությունը» և այն սպասարկող ոսիկանությունը»:Այս արյունալի պայքարում կհաղթի քուրդ ժողովուրդը», - նշվում է հաղորդագրության մեջ: Կրկնակի ահաբեկչությունը տեղի է ունեցել Ստամբուլի Vodafone Arena մարզդաշտի մոտակայքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 38-ի, 155-ը՝ տուժել է: Զոհվածների շարքում 30-ը՝ ոստիկաններ են:
