Թրամփը կաջակցի Իսրայելին
TASS-ի փոխանցմամբԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարծում է, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կաջակցի իր երկրին։ «Ես գիտեմ Դոնալդ Թրամփին։ Ես նրան շատ լավ գիտեմ։ Եվ ես կարծում եմ, որ նրա դիքորոշումը, նրա աջակցությունն Իսրայելին ակնհայտ է։ Նա շատ ջերմ է վերաբերվում հրեական պետությանը, հրեա ժողովրդին:Հեռացող նախագահ Բարաք Օբամայի հետ քիչ տարաձայնություններ չեմ ունեցել, այդ թվում Իրանի հարցով։ Նախկինի պես դեմ եմ հանդես գալու Իրանի հետ միջազգային հանրության համաձայնագրին»,ասել է նա և հավելել. «Այդ համաձայնագիրը չի խոչընդոտի դեպի միջուկային ռումբ Իրանի ճանապարհին, այն Իրանի համար ուղի կբացի դեպի ռումբ»:
